Բրիտանացի զույգը երևի թե ինչ-որ բանի ազդեցության տակ է եղել, երբ որոշել է դիմել ոստիկանություն` հայտնելով իրենցից 10000 ֆունտ սթեռլինգի արժողությամբ կանաբիսի գողության մասին:
Daily Mail-ը գրում է, որ ոստիկանները միանգամից ձերբակալել են Քոլին Ռոբերթսին և Մենդի Կոգլանին, ովքեր հայտնել են, որ իրենցից կանաբիսի տասնյակ բույսեր են գողացվել:
Ոստիկաններն անմիջապես պարզել են, որ թմրադեղն արդեն իսկ գողացված է եղել այդ զույգի կողմից: Նրանք դատապարտվել են 12 ամսվա ազատազրկման:










































