Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

Ընտրական մի կաթիլ մեղր կամ մի շտաբի պատմություն, որ արժեցավ մեկ մարդու կյանք

Թեև նախընտրական քարոզարշավը դեռևս չի սկսվել, սակայն ընտրապայքարն արդեն իսկ բորբոքվել է և, ցավոք, գրանցվել է այդ պայքարի առաջին զոհը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ընտրական կրքերը բորբոքվել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, որն էլ մեկ մարդու մահվան պատճառ է հանդիսացել:

Թալինի մեր աղբյուրները երեկ տեղեկացրին, որ Թալինի քաղաքապետ, թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մնացական Մնացականյանի շրջապատի ճնշումների պատճառով երկու օր առաջ կաթված է ստացել ու տեղում մահացել Թալինի բնակիչ, հեռուստացույց վերանորոգող Արսեն Մկրտչյանը: Մկրտչյանը հայտնի թալինցի Բադալովի ազգականն է: Վերջինիս անունով Թալինում շենք կա, որը կառուցվել է դեռևս 1910-ականներին: Մկրտչյանը, որպես Բադալովի ազգական՝ հետևել է շենքին, և այնտեղ է գտնվել նաև նրա արհեստանոցը: Այս շենքում նաև տարածք է վերցրել և վերանորոգել նույն ընտրատարածքից 2007-ին մեծամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավոր ընտրված Խաչիկ Մանուկյանը, որպեսզի այն օգտագործի որպես իր նախընտրական շտաբ: Սակայն այն բանից հետո, երբ ՀՀԿ-ն Մանուկյանին արգելեց առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում, հայտարարելով, որ այդ ընտրատարածքում ՀՀԿ-ի թեկնածուն Թալինի ներկայիս քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, Մանուկյանը, մեր տեղեկությունների համաձայն, որոշել է այդ տարածքը տալ անկուսակցական, նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրած Արմեն Սարգսյանին: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները՝ Մնացական Մնացականյանն աչք է ունեցել այդ տարածքի վրա ու անընդհատ մարդիկ է ուղարկել Արսեն Մկրտչյանի մոտ՝ նրանից պահանջելով տարածքը տրամադրել իրեն: Մեր տեղեկություններով, հենց այդ ճնշումներն են հասցրել Մկրտչյանին կաթվածի, քանզի, ինչպես վկայում են Մկրտչյանին ճանաչողները, նա որևէ այլ խնդիր չի ունեցել, եղել է չափազանց պարկեշտ, խելոք, քաղաքականությունից հեռու, «իր աջը քաշած» մարդ:

«Առաջին լրատվական»-ը փորձեց Խաչիկ Մանուկյանից և Մնացական Մնացականյանից պարզաբանումներ ստանալ: Խաչիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն այդ տարածքը ոչ թե Արմեն Սարգսյանին էր տալու, այլ ցանկություն է ունեցել այնտեղ ստեղծել ՀՀԿ-ի շտաբ. «Ես մարդիկ էի ուղարկել, որ այնտեղ ՀՀԿ-ի համար շտաբ բացեն և աշխատեն կուսակցության համար: Տարածքը վերանորոգվել էր, դրա համար վճարվել էր, ու պետք է ՀՀԿ-ի համար աշխատեին, ես ինչքան տեղյակ եմ, Մնացականյանի մարդիկ գնացել են, էդ մարդուն ասել են՝ պետք է այդ գումարները հետ տաս, մենք ենք մեզ համար վերցնելու էս տարածքը, իրենք պիտի այստեղ չլինեն, հետո էլ իմացա, որ մահացել է»:

Մեր դիտարկմանը, թե արդյոք Արսեն Մկրտչյանի մահվան պատճառ հենց ա՞յդ խնդիրներն են հանդիսացել, Մանուկյանը պատասխանեց. «Ես ինչ իմանամ, միակ տեղեկությունը, որ ունեմ այն է, որ Մնացականյանի մարդիկ ասել են՝ վերանորոգման գումարը հետ տվեք, մենք ձեզ կտանք, նրանք էլ ասել են՝ վաղը կճշտենք, բայց էդ վաղը չեկավ, որովհետև Մկրտչյանը մահացել էր, ու ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչ է եղել»:

Մեր դիտարկմանը, թե ինչու են նման խնդիրներ առաջացել այն պարագայում, երբ Մնացականյանն էլ է ՀՀԿ-ն ներկայացնում, իսկ Մանուկյանի վերանորոգած շտաբն էլ պետք է հենց ՀՀԿ-ի համար աշխատեր, Մանուկյանը նշեց, թե Մնացականյանը մեծամասնականի խնդիր է լուծում, իսկ իրենք աշխատելու են համամասնականի համար. «Նույն կուսակցությունն է, բայց իմ և նրա մոտեցումները լրիվ տարբեր են, ու ես մեծամասնականի համար չէի աշխատելու ու հիմնական աշխատանքներն անելու էի կուսակցության համար»:

Թալինի քաղաքապետ, թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանն էլ կտրականապես հերքեց, որ ինքը ցանկություն է ունեցել վերցնել Բադալովի շենքում գտնվող շտաբը. «Մենք մեր շտաբն ունենք ու որևէ մեկից ցանկություն չենք ունեցել շտաբ վերցնել, մենք ոչ մեկի հետ որևէ խնդիր չենք ունեցել»:

Դիտարկմանը, թե Խաչիկ Մանուկյանը այդ շտաբը ծառայեցնելու էր ՀՀԿ-ի գործունեությանը, իսկ ինքը փաստացիորեն ցանկացել է խոչընդոտել դրան, Մնացականյանը պատասխանեց.«Մենք շտաբներ էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք, Խաչիկ Մանուկյանն ի՞նչ կապ ունի, Խաչիկ Մանուկյանը թեկնածու չէ: Նա ի՞նչ գործ ունի ՀՀԿ-ի հետ, կամ ՀՀԿ շտաբի հետ, ՀՀԿ-ն շտաբ ունի, համապատասխան մարդիկ էլ կան»:
Մեր հարցին, թե տեղյա՞կ է արդյոք Արսեն Մկրտչյանի՝ այդ տարածքին հետևողի մահվան մասին, Մնացականյանը պատասխանեց. «Չէ տեղյակ չեմ, չգիտեմ նրա մահն ինչով է պայմանավորված, այդ ինչե՞ր եք դուք ասում, էդ ո՞վ է այդ լուրերի հեղինակը»:

Հիշեցնենք, որ թիվ 15 մեծամասնական ընտրատարածքում առաջադրվել է 5 թեկնածու՝ ՀՀԿ-ից մնացական Մնացականյանը, ՀԱԿ-ից Մկրտիչ Սափեյանը, ՀՅԴ-ից Գուրգեն Շահինյանը, ՕԵԿ-ից Հայկ Հովհաննիսյանը և անկուսակցական Արմեն Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում