News Georgia-ի փոխանցմամբ՝ շուտով Բաթումում հայտնվելու է շատրվանով աշտարակ, որտեղից պարբերաբար հոսելու է չաչա (վրացական սպիրտային խմիչք): Այս մասին հայտարարել է Բաթումի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Շերվաշիձեն:
Վերջինիս խոսքերով՝ դա լինելու է ասիական ոճով 25 մետրանոց աշտարակ, որտեղից շաբաթական մեկ անգամ ջրի փոխարեն հոսելու է չաչա:
«Աշտարակը շահագործման հանձնելու հիմնական նպատակը քաղաքը հանրաճանաչ դարձնելն է ու զբոսաշրջիկներ ներգրավելը:
Վրաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կարող են այս կառույցում ներկայացնել իրենց արտադրանքը:
Շինարարությունն իրականացնում է «Ալազանի» ընկերությունը, այն կավարտվի այս տարվա սեպտեմբերին»,- ասել է քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը:









































