Այսօր տարբեր լրատվամիջոցների պաշտոնական էլեկտրոնային հասցեներին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունով նամակ է ուղարկվել, որը ներկայացվել է իբրև բաց նամակ։
Թեև նամակն ուղարկվել է Հրանտ Բագրատյանի էլեկտրոնային հասցեից, սակայն Google-ը կասկածի տակ է առել այդ նամակի՝ տվյալ հասցեից ուղարկված լինելը։ Նամակում Google-ը զգուշացնում է. This message may not have been sent by: (ապա գրված է Բագրատյանի էլեկտրոնային հասցեն)։
Քիչ առաջ Հրանտ Բագրատյանն facebook-ի իր էջում գրել է. «Ես սա հասկանում եմ որպես իշխանությունների պատասխան` 3 նամակներին. էս ո՞ւր եք հասել! Վայ քեզ Հայաստան…
Հրանտ Բագրատյան Կիև. մարտի 28»










































