Քիչ առաջ թիվ 10 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորի թեկնածու որոշեց չգրանցել:
Հանձնաժողովի նախագահի խոսքերով, Սուքիասյանի փաստաթղթերը թերի են:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում մեծամասնականով իր թեկնածությունն առաջադրած Խաչատուր Սուքիասյանը բաց նամակ էր հղել ԸԸՀ-ին՝ խնդրելով արագացնել իր գրանցման հարցը՝ նկատի ունենալով, որ առջևում քարոզարշավի հետ կապված խնդիրներ կան:







































