Business-Грузия-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին Վրաստան է ներկրվել 2.5 միլիոն դոլարի ծաղիկ: Դա որոշակիորեն ցածր ցուցանիշ է՝ համեմատած 2010 թվականի հետ (2,549,000 դոլար): Իսկ 2009 թվականին Վրաստան է ներկրվել 1,759,000 դոլարի ծաղիկ:
Վրաստան ծաղիկները ներկրվում են Հայաստանից, Իրանից, Թուրքիայից, Իսրայելից ու Հոլանդիայից: Վրաստանը նաև ծաղիկ է արտահանում: 2011 թվականին Վրաստանից դեպի Ուկրաինա ու Ադրբեջան է արտահանվել 94,000 դոլարի ծաղիկ: 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 37,000 դոլար:







































