Մայամիի «Մասթերս-1000» մրցաշարի 4-րդ շրջանում իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 6:4, 6:4 հաշվով հաղթանակի է հասել ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ: Խաղից հետո աշխարհի երկրորդ ռակետը հարցազրույց է տվել ATP պաշտոնական կայքին.
«Խաղն անհաջող սկսեցի, սակայն շտկեցի իրավիճակն ու ավելի ագրեսիվ պայքարի անցա: Ինձ հաջողվեց ամբողջովին վերահսկել իրավիճակը:
Լավ սկսեցի երկրորդ սեթը` առաջ անցնելով 3:0 հաշվով: Միայն մեկ անգամ Կեյը կարողացավ բրեյք կատարել, երբ խաղի հաշիվը 5:3 էր: Կարելի է ասել, որ մեծ դժվարությամբ անցա հաջորդ փուլ»:








































