Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 2-4-ին Բաքվում կայանալու է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նիստը: Այս կապակցությամբ ադրբեջանցի պատգամավոր Էլհան Սուլեյմանովը հայտարարել է, որ նիստում կիրառվելու են տեխնիկական նորամուծություններ:
Նա նշել է, որ նիստում լինելու է էեկտրոնային քվեարկություն , ինչի համար էլ նախապես նիստի բոլոր մասնակիցները ստանալու են հատուկ էլեկտրոնային քարտեր: Սուլեյմանովը հավելել է, որ գործարկվելու է հատուկ ինտերնետային կայք, որը կլուսաբանի նիստի աշխատանքները:
Հիշեցնենք, որ Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել փետրվարի 22-23-ը Երևանում:









































