Friday, 26 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

ԱՄՆ-ը կֆինանսավորի Իսրայելի ՀՀՊ համակարգերի ամրապնդումը

Իսրայելին 200 մլն դոլար ֆինանսավորում հատկացնելուց հետո Պենտագոնը կխնդրի Կոնգրեսին Իսրայելի ՀՀՊ համակարգի ամրապնդման համար տրամադրել լրացուցիչ ֆինանսավորում: Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

«Իսրայելի անվտանգությանն աջակցությունը նախագահ Բարաք Օբամայի և Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի առանցքային առաջնահերթ խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ն արդեն 205 մլն դոլար է տրամադրել իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանությանն աջակցության համար: Պենտագորնը պատրաստվում է խնդրել Կոնգրեսին անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրել ՀՀՊ համակարգերի ամրապնդման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերում է RIA Novosti-ն:

Ավելի վաղ համաշխարհային ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Իսրայելը պատրաստվւմ է հարված հասցնել Իրանին:

ՀՀՊ համակարգերը Իսրայելում ակտիվորեն մշակվում են 2006 թ. լիբանանյան պատերազմից հետո, որի ընթացքում Իսրայելի հյուսիսային հատվածի վրա ուղղվեց 4000 հրթիռ: ՀՀՊ համակարգերը զարգացնելու համար խթան հանդիսացան Իսրայելի հարավում երկարամյա հրթիռակոծությունները, որոնց ինտենսիվությունը հնարավոր եղավ թուլացնել միայն 2008-2009 թթ. գործողություններից հետո, որոնց զոհ գնաց 1500 պաղեստինցի:

Պենտագոնը նշում է, որ իրենք բանակցում են Իսրայելի կառավարության հետ «Երկաթե գմբեթ»-ի ամրապնդման հարցում և համոզված են, որ դա անհրաժեշտ է:

«Ամսվա սկզբին հրթիռային հարձակումների ժամանակ «Երկաթե գմբեթը» կարևոր դեր խաղաց Իսրայելի անվտանգության հարցում: Համակարգը որսացել է 300 հրթիռների 80%-ը՝ պահպանելով բազմաթիվ մարդկային կյանքեր»,- ասվում է փաստաթղթում:

ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ Իրանին մեղադրում են միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացարձակապես խաղաղ նպատակներ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում