Բոլիվիայի իշխանությունները երեքշաբթի Տրինիդադ քաղաքում ձերբակալել են ԱՄՆ դեսպանատան ավտոմեքենան, որում եղել է զենք և զինամթերք: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոյին:
Պերուական El Comercio պարբերականի տվյալներով՝ մեքենան օգտագործվել է ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի բաժնի կողմից: Մեքենայի սրահում հայտնաբերվել է 3 հրացան, ատրճանակ և 38 տրամաչափի մոտ 2500 փամփուշտ:
Ձերբակալվել է մեքենայի վարորդը և տեղի ոստիկաններից մեկը, որը մեքենան կանգնեցնելու պահին եղել է ավտոմեքենայում: Լա Պասեում ԱՄՆ դեսպանատունը առայժմ չի մեկնաբանել կատարվածը:
Հիշեցնենք. ավելի վաղ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը սպառնացել էր փակել իր երկրում ԱՄՆ դեսպանատունը, եթե նա շարունակի միջամտել իր երկրի ներքին գործերին: