Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը թագադրության 60-րդ տարեդարձի կապակցությամբ Լոնդոնի քաղաքապետ Բարիս Ջոնսոնի կողմից ստացել է իր դիմանկարով Oyster Card` Լոնդոնի քաղաքային տրանսպորտի ուղետոմս: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ջոնսոնը խոսել է քաղաքային Ասամբլեայի անունից: Ներկա են եղել Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին Բուքինգհեմյան պալատ` մասնակցելու Եղիսաբեթի թագադրության 60-ամյակի տոնակատարություններին:
Նշվում է, որ թագուհու դիմանկարով Oyster Card-երը շուտով կհայտնվեն վաճառքում: Փորձագետների կարծիքով` ակնկալվում են ուղետոմսերի վաճառքի մեծ ցուցանիշներ: Վաճառքի ծավալներն աճել էին նաև անցած տարի, երբ ուղետոմսերի վրա հայտնվել էին արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի նկարները:










































