Գիտնականները գաղտնիք պահելը հավասարեցրել են ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Բոստոնի Տաֆթսի համալսարանի մասնագետների կարծիքով` էմոցիոնալ բեռը ֆիզիկական էներգիա է խլում: Դա է պատճառը, որ որոշ մարդիկ փորձում են ստացած գաղտնի տեղեկությունը հնարավորինս շուտ կիսել որևէ մեկի հետ:
Տեսության հաստատման համար թեստեր են անցկացվել: Հավանաբար այս տեսությունը որոշակիորեն կարդարացնի ոչ գաղտնապահ մարդկանց «մեղքերը»: Կանայք հայտնի են որպես անհաջողակ գաղտնապահներ: Հետազոտությունների արդյունքները վկայում են, որ շատ կանայք փորձում են «գաղտնիք» անվանումով ֆիզիկական բեռից ազատվել այն իմանալուց հետո 32 րոպեի ընթացքում:









































