Էներգետիկ բնագավառի երկու խոշոր հյուսիսամերիկյան ընկերություններ իրարից անկախ որոշում են կայացրել Կանադայից նավթատար երկու խողովակ կառուցել, որոնց հզորությունը կազմում է մեկ օրվա ընթացքում 850 հզ բարել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal–ը: Ծրագրերը ավարտին կհասցվեն 2014 թ. կեսերին:
Ծրագրերն իրականացվում են Enterprise Products հյուսթոնյան և Enbridge կանադական ընկերությունների կողմից, որոնք կդառնան Keystone XL նավթուղու մրցակիցները։ Վերջինիս կարգավիճակն անորոշ է ամերիկյան Կոնգրեսի կողմից դրված վետոյի պատճառով:
Երկու նավթատարներն էլ նավթ պետք է հանեն Կանադայի նոր հանքերից: Համարվում է, որ նրանց ավելի հեշտ կլինի ստանալ քաղաքական աջակցություն, որովհետև, այն տարածքներում, որտեղ ավելի դժվար է թույլտվություն ստանալ, արդեն կառուցված են միջսահմանային հատվածները:
Keystone ծրագիրը Կոնգրեսում տապալվեց ԱՄՆ-ի բնապահպանական կազմակերպությունների և ԱՄՆ կառավարության հակասությունների պատճառով: Իր հերթին հանրապետական կուսակցությունը Սպիտակ տանը մեղադրում էր բենզինի բարձր գներ սահմանելու մեջ: Ներկայումս բենզինի գինը կազմում է 1,03 դոլար՝ մեկ լիտրի դիմաց, որը ամենաբարձրն է վերջին 9 ամիսների ընթացքում:
Ամերիկացի բնապահպանները դժգոհ են նոր նավթատարի կառուցումից: Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Էնթոնի Սվիֆտը հայտնել է, որ կազմակերպությունները բողոքում են հենց նավթուղիների դեմ, որոնք դուրս են բերելու նավթը կուպրի տակից: Համարվում է, որ նման նավթը կարող է արտահոսել, որովհետև արագ կորոզիայի է ենթարկում խողովակները:
Նախատեսվում է, որ 2020 թ. կուպրի միջից նավթի հանման ծավալները կհասնեն օրական 3 մլն դոլարի, ինչը գրեթե երկու անգամ շատ է ներկայիս մակարդակից: Կանադական նավթարդյունաբերության ընդհանուր ցուցանիշը կազմում է մինչև 4,2 մլն բարել՝ օրվա ընթացքում:










































