Իսպանիայի քաղաքացիական գվարդիան երեքշաբթի օրը Վալենսիայում ձերբակալել է «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկին: Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը: Իրավապահ մարմինների տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածն ինտերնետի միջոցով տարածել է ջիհադի գաղափարներ:
Կայքերից մեկում տեղակայված տեսանյութերի միջոցով նա պրոպագանդիստական ընկերություն է հիմնել, որի խնդիրը ծայրահեղական իսլամիստներ դաստիարակելն է:
Հետքննության շահերից ելնելով` հանցագործի անունը չի հրապարակվել: ИТАР-ТАСС-ի տեղեկատվության համաձայն՝ նա ծագումով Հորդանանից է, ունի Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և աշխատել է իսլամական Մաղրիբի երկրներում:
Խորխե Ֆերնանդես Դիասն ընդգծել է, որ «թուլուզյան ահաբեկիչ» Մուհամմեդ Մերան պատրաստություններ է անցել նման կայքերում և ֆորումներում, որոնց ստեղծմամբ զբաղվել է «Ալ-Կաիդա»–ի՝ Իսպանիայում ձերբակալված անդամը: Բայց դրա հետ մեկտեղ նախարարն ակնարկել է, որ այդ երկու իրադարձությունները կապված չեն միմյանց հետ:








































