Վերջապես Հարի Փոթերի արկածները հասանելի են նաև էլեկտրոնային տարբերակով:
Associated Press-ը գրում է, որ կախարդ տղայի մասին պատմող յոթ գրքերն այժմ արդեն վաճառքում են էլեկտրոնային գրքերի տեսքով՝ հեղինակին պատկանող Pottermore ինտերնետային կայքում: Այս մասին այսօր հայտնել է կայքի հիմնադիրը:
Գրքերն այժմ հասանելի են անգլերենով և արժեն 7.99 ամերիկյան դոլար: Իսկ աուդիո գրքերի տարբերակներն արժեն 29.99 դոլար:
Կայքում նաև հաղորդվել է, որ գալիք շաբաթների ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել գրքերի ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն հրատարակումները:
Գրքերը վաճառվում են միայն Pottermore ինտերնետային կայքում: