Friday, 12 06 2026
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին

Մեղադրողը Մարգար Օհանյանի հայտարարության շարունակությունը գուշակելու ցանկություն չունի

Մեղավոր չճանաչելու մասին ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի պնդումն ընդամենը հասարակության մոտ արդարանալուն միտված հայտարարություն է, իսկ Մարգար Օհանյանի մեղքը քավելու ակնառու ապացույցն է վնասի վերականգնումը և տարբերությունը մուծելու կամովի պատրաստակամությունը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակված բենզինի գործով դատավարությանն այսպիսի հայտարարություն արեց մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը:

Մեղադրողը դատարանում ընթերցեց 38 էջից բաղկացած մեղադրական ճառը, որում մասնավորապես ընդգծեց, որ ամբաստանյալներին մեղսագրված արարքները լիովին ապացուցված են և հաստատվել են ինչպես երեք ամբաստանյալների` Ստեփան Կարախանյանի, Սամվել Մախմուրյանի, Արա Լևոնանի և վկաներ Արսեն Արշակյանի, Ստեփան Սեդրակյանի, Նիկողայոս Եղիազարյանի, Սերյոժա հակոբյանի, Եղիշե Ենգիբարյանի, Արսեն Մարդոյանի ցուցմունքներով, այնպես էլ ստուգման ակտերով և գործով ապացույց ճանաչված այլ փաստաթղթերով:

Մեղադրողը հիշեցրեց դատարանին, որ ի հակադրություն քրեական գործով ձեռք բերված բոլոր ապացույցների, ամբաստանյալ Մարգար Օհանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել` պատճառաբանելով, թե պաշտոնական դիրքը ծառայողական շահերին հակառակ չի օգտագործել և Ճանապարհային ոստիկանությանը պատկանող գույք չի յուրացրել: «Մարգար Օհանյանը պատճառաբանել է նաև, որ իր պարտականությունների կատարման մեջ երբեք չի թերացել, որի վկայությունն է ՃՈ գործունեությունը բնութագրող ցուցանիշների էական բարելավումը, հետևաբար ՃՈ ծառայությունը որևէ կերպ չի տուժել, և ծանր հետևանքներ չեն առաջացել, ինքը բենզինի հետ ոչ մի առնչություն չի ունեցել, ստացած բենզինի համար նյութական պատասխանատվություն չի կրել»,- նշեց մեղադրողը` հավելելով, որ Մարգար Օհանյանի կողմից դատաքննության ընթացքում արած այն պնդումը, որ բենզինի յուրացում ընդհանարապես չի եղել, այլ ոստիկանության կողմից իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվել, որի պատճառն է եղել իր և ոստիկանության պետի միջև առկա անձնական լարվածությունը, որին նախորդել է կադրային նշանակումներով պայմանավորված աշխատանքային տարաձայնությունը: Մեղադրող դատախազը նշեց, որ իր դեմ վկայություն տված բոլոր անձանց նկատմամբ Մարգար Օհանյանի համոզմամբ է միայն, որ ճնշումներ են գործադրվել, կամ էլ թե հիվանդանոցում գտնվելու ժամանակ Ստեփան Կարախանյանին ոստիկաններ են հսկել, Սամվել Մախմուրյանին և Արա Լևոնյանին պահել են ոստիկանությունում և նրանցից պահանջել ու ստպել իր դեմ ցուցմունք տալ: Իսկ այն, որ Մարգար Օհանյանի յուրացումն ապացուցող իրեղեն ապացույց առկա չէ և չի հայտնաբերվել իր կողմից յուրացված բենիզնի որևէ կտրոն, մեղադրողի խոսքով, ՃՈ նախկին պետի նկատմամբ գործ հարուցելու խոչընդոտ չէ:

Մեղադրողի փոխանցմամբ` ամբաստանյալ Մարգար Օհանյանի բոլոր պնդումներն արդեն իսկ հերքված են քրեական գործում ձեռք բերված ապացույցներով: «Դրանք ահիմն են նաև, քանի որ քրեական գործով առկա չէ, որևէ փաստագրական տվյալ, որ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումները և նյութերի նախապատրաստումն ուղղված են եղել հենց Մարգար Օհանյանի դեմ: Գործի նյութերն, ըստ դատախազի, վկայում են լրիվ հակառակի մասին: Համաձայն ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետին հասցեագրված զեկուցագրի, ԿՀԴՊԳՎ-ում օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանն է պաշտոնական դիրքը չարաշահելով յուրացում կատարել»,- նշեց պետական մեղադրողը:

Նա նաև նշեց, որ դատաքննության ընթացքում Մարգար Օհանյանը այլ ամբաստանյալների և վկաների վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ էր կատարել Ոստիկանության մասին ՀՀ օրենքի պահանջներից չօգտվելու և վերադասներին զեկուցագրեր չներկայացնելու մասին, մինչդեռ հենց ինքը երբեք չի բարձրաձայնել կամ զեկուցագրեր գրել ոստիկանության պետին, իր բնութագրմամբ, ապօրինի գործողությունների մասին: «Ավելին` կադրային նշանակումները հենց ոստիկանության պետի իրավասության մեջ են, իսկ այդ պայմաններում անհասկանալի է, թե ինչու է Մարգար Օհանյանն իրեն իրավունք վերապահել դուրս գալ իր իրավասությունների շրջանակից և անձամբ լուծել այդպիսի հարցերը»,- նշեց դատախազ Հարությունյանը` ամփոփելով, որ ոստիկանության պետի հետ ընկերներ լինելը, հետո էլ անձնական կամ աշխատանքային տարաձայնություններ ունենալու հանգամանքները քրեական հետապնդման մարմնի և գործով մեղադրողի համար որևէ նշանակություն չունեցող փաստարկներ են, քանի որ այդպիսիք բարոյական կամ կարգապահական դաշտում լուծման ենթակա փոխհարաբերություններ են:
Անդրադառնալով դատարանում Մարգար Օհանյանի հնչեցրած ակնարկներին ԱԺ պատգամավորի և բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հիշյալ ամբաստանյալներին հովանավորելու մասով, մեղադրողը նշեց, որ հենց ինքն ամբաստանյալն էլ հրաժարվել է այլ մեկնաբանություններ կատարելուց, իսկ մեղադրողը գուշակությամբ զբաղվելու որևէ ցանկություն չունի:

Մեղադրող դատախազն ընդգծեց, որ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանք որակելիս քրեական հետապնդման մարմինը հիմք է ընդունել այն, որ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը, խաթարվել ՃՈ բնականոն գործունեությունը:

Այսպիսով, մեղադրող դատախազը գտնում է, որ ձեռք բերված ապացույցներով ամբաստանյալներին վերագրված մեղադրանքները լիովին հիմնավորված են: Ուստի Մարգար Օհանյանը պետք է մեղավոր ճանաչվի և նրա նկատմամբ պետք է պատիժ նշանակվի ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308 հոդվածի 2-րդ մասով, Ստեփան Կարախանյանը 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը` նույն օրենսգրքի 38-175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ամաբաստանյալների նկտամամբ նշանակվող պատժի վերաբերյալ միջնորդություն անելիս մեղադրող կողմը նշեց, որ հաշվի է առնում ինչպես հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը, այնպես էլ ամբաստանյալների անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները: Մասնավորապես ամբաստանյալ Մարգար Օհանյանը պետությանը պատճառած 197 մլն դրամի նյութական վնասից վերականգնել է 177 մլն-ը, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, վատառողջ է, Ստեփան Կարախանյանը ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառած 20 մլն 620 հազար դրամի նյութական վնասը, նախկինում դատված չի եղել, վատառողջ է, բնութագրվում է դրական, ինչպես նաև ակտիվորեն աջակցել է հանցագործության բացահայտմանը և հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, նույնը վերաբերում է նաև մյուս երկու ամբաստանյալներին` ակտիվորեն հանցագործության բացահայտմանն աջակցելու մասով:

Ըստ այդմ` մեղադրող դատախազն այսօր միջնորդեց դատարանին 4 ամբաստանյալների նկատմամբ էլ որպես պատիժ նշանակել ազատազրկում: Ամբաստանյալ Մարգար Օհանյանին դատապարտել ազատազրկման 8 տարի ժամկետով, գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 19 մլն 721 հազար դրամից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի կրման սկիզբը հաշվել 2011 թվականի օգոստոսի 30-ից: Ամբաստանյալ Ստեփան Կարախանյանին դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման և նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 4 տարի ժամկետով: Ամբաստանյալ Արա Լևոնյանին դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով` առանց գույքի բռմագրավման, սակայն նրա նկատմամբ ևս ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ամբաստանյալ Սամվել Մախմուրյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման` առանց գույքի բռնագրավման, նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Դատարանն այսօր նաև անցավ դատական վիճաբանությունների փուլին, որի ընթացքում պաշտպանական ճառերով հանդես գալու համար դատարանից ժամանակ խնդրեցին Մարգար Օհանյանի պաշտպան Մկրտիչ Վասակյանը, Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը, ինչպես նաև ամբաստանյալ Արա Լևոնյանը: Դատական հաջորդ նսիտը նշանակվել է ապրիլի 17-ին, ժամը 11.30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում