ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ռուսական իշխանությունները ներդնելու են բոլոր ջանքերը, որպեսզի Իրանն ու Հյուսիսային Կորեան վերադառնան բանակցային սեղան՝ իրենց միջուկային ծրագրերը քննարկելու համար: Այս մասին այսօր Սեուլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Հուսով ենք, որ վաղ թե ուշ Իրանն ու Հյուսիսային Կորեան կվերադառնան բանակցային սեղան ու կկարողանան մասնակցել առավել ընդլայնված ձևաչափերով բանակցություններին, այդ թվում նաև միջուկային գագաթնաժողովներին: Հյուսիսային Կորեան պետք է հրաժարվի հրթիռի արձակումից, քանի որ դա ՄԱԿ ԱԽ բանաձևի խախտում է»,- ասել է Մեդվեդևը:











































