Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը դադարեցրել է իր այցը Սիրիայի Հոմս քաղաք այն բանից հետո, երբ նրա մեքենան կրակահերթի տակ է հայտնվել: Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, զինյալները նախագահի ավտոշարասյան վրա կրակահերթ են արձակել:
Սիրիական ԶԼՄ-ներն այդ մասին ոչ մի տեղեկություն չեն հաղորդել: Suriya հեռուստաալիքը ցուցադրել է նախագահի հանդիպումը նահանգապետի, ժողովրդի հետ, ինչպես նաև նրա այցը բախումների կենտրոն՝ Բաբ Ամրո թաղամաս:
Ասադն այցելել է նաև Հոմսում տեղակայված բանակային հատուկ ստորաբաժանումներին և զինվորական հոսպիտալ: Նա գովասանքի խոսքեր է հղել զինվորականներին իրենց խիզախության համար, որոնք «կանգնել են ահաբեկչական դավադրության ճանապարհին»:








































