Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովան շահագրգռված է ադրբեջանական էներգակիրների ներկրմամբ ու մտադիր է մասնակցել Կասպից ծովի տարածաշրջանից դեպի Եվրոպա նավթի ու գազի փոխադրման նոր միջանցքների ստեղծման նախագծերում:
Այս մասին հայտարարել է Մոլդովայի խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն՝ իր ադրբեջանցի գործընկեր Օկտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: Լուպուն նաև հայտարարել է, որ իրենք մտադիր են երկրի տնտեսության մեջ ներգրավել ադրբեջանական ներդրումներ:
Նա հավելել է, որ Մոլդովան շահագրգռված է «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի հետ համագործակցությամբ:








































