Միացյալ Արաբական Էմիություններում ընթացող էներգետիկ համաժողովին մասնակցում է նաև վրացական պատվիրակությունը՝ վարչապետ Նիկա Գիլաուրիի գլխավորությամբ: TREND-ը հաղորդում է, որ Գիլաուրին համաժողովի ընթացքում մասնակիցների ուշադրությունը հրավիրել է իր երկրի հիդրո- և վերականգնվող էներգետիկայի հնարավորությունների վրա: Վարչապետը նշել է, որ արդեն այսօր Վրաստանը էլեկտրաէներգիա է արտահանում հարևան երկրներ, և մոտ ապագայում արտահանման ծավալներն ավելացվելու են: Ոլորտի զարգացման համար վրացիները մտադիր են արաբական ներդրումներ հրավիրել: