iPhone-ի համար նախատեսված խաղերից մեկը` Shoe Wars-ը, արգելվել է ներբեռնել Սաուդյան Արաբիայի տարածքում, քանի որ խաղի հերոսուհիներից մեկը չափից դուրս սեքսուալ ձայներ է հանում,- տեղեկացնում է NEWSru.co.il-ը՝ վկայակոչելով kippreport.com-ին:
Ըստ NEWSru.co.il-ի՝ Shoe Wars խաղն արգելվել է Սաուդյան Արաբիայում հենց ձայների պատճառով, և ոչ թե խաղի բովանդակության համար, քանի որ ձայները լսելի են ոչ միայն iPhone-ի տիրոջը, այլ նաև նրան շրջապատող մարդկանց:
Ըստ այդմ` խաղի բազմահազար երկրպագուներին չկորցնելու համար Shoe Wars-ի ստեղծողները խոստանում են ապրիլին թողարկել խաղի նոր` «անձայն» տարբերակը՝ «հատուկ Սաուդյան Արաբիայի համար»:
Սակայն խաղի ստեղծողները նաև նշում են, որ Shoe Wars-ը, առանց հերոսուհու ձայների, կկորցն իր գրավչությունը:









































