Thursday, 18 06 2026
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է

Հայ հասարակությունը հաճախում է թատրոն. Հակոբ Ղազանչյան

«Այսօր Թատրոնի միջազգային օրն է, և ամբողջ աշխարհը տոնում է այն: Մենք ևս տոնում ենք. մարտի 27-ին տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որտեղ 11 անվանակարգերում ներկայացված կլինեն լավագույն թատերական գործերը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, թատրոնում առկա խնդիրները շատ-շատ են:

Նա նշեց` լավ կլիներ, եթե հայ հասարակությունը ավելի շատ տեսներ և ճանաչեր անվանի հայ թատերական գործիչներին, և ավելի քիչ երևային սերիալային միջակությունները. «Ես շատ կցանկանայի, որ հասարակությունը թատրոնի՝ իսկապես տաղանդավոր գործիչներին ավելի շատ տեսներ հեռուստաէկրաններին, սակայն նրանց մեղքը միայն այն է, որ աշխատում են թատրոնում և քիչ են երևում եթերում: Գալիս է նոր, տաղանդավոր սերունդ, ովքեր թատրոնը դարձնում են իրենց ապրելու նպատակը: Բավական կիրթ և կողմնորոշված երիտասարդներ կան, որոնց պետք է տեղ տալ: Հենց սա է թատրոնի ամենամեծ խնդիրը»:

Հ. Ղազանչյանի կարծիքով՝ այսօր ունենք իրոք տաղանդավոր երիտասարդներ, սակայն նրանք աշխատում են միայն եթերի համար՝ անտեսելով թատրոնը. «Ցավոք, նրանք չեն հասկանում, որ վաղ թե ուշ եթերը կհոգնի նրանցից, և կկանգնեն «կոտրած տաշտակի» առջև»:

Ըստ Թատերական գործիչների միության նախագահի՝ թատրոնի համար լուրջ խնդիր է նաև այն, որ այսօր չունենք թատերագետներ. «Ամեն մեկը դուրս է գալիս՝ ասում, թե իբր թատերագետ է: Մինչդեռ թատերագետը պետք է լուրջ վերլուծության ենթարկի ներկայացումը, նա պետք է խելացի լինի: Իսկ այսօր կարծես թե տիրում է վախի մթնոլորտ»:

Հաջորդ խնդիրը դրամատուրգիայի դպրոց չունենալն է. «Ունենք լավ, տաղանդավոր դրամատուրգներ, բայց դրամատուրգիայի տեսակը, որպես այդպիսին, չի կայանում»:

Որպես ամփոփում՝ Ղազանչյանը հավելեց, որ այժմ ավելի շատ են թատրոն հաճախում. «Սերիալները ևս մարդկանց կարող են բերել թատրոն: Այդպիսի մի դեպք գրանցվել է, երբ Արթուր Կարապետյանի («Աննա» հեռուստասերիալում Գնունու դերակատարն է) ներկայացումներին նույնիսկ հերթեր էին գոյացել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում