Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի է ունեցել ռադիոակտիվ ջրի նոր արտահոսք: Մաքրման համակարգի խողովակներից մեկի անսարքության պատճառով արտահոսել է 120 տոնա բարձր ռադիոակտիվությամբ ջուր, ընդ որում, 80 լիտր ջուր թափվել է բաց ծով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտնել է ատոմակայանի օպերատոր ընկերությունը՝ TEPCO-ն:
Անցյալ տարվա դեկտեմբերից հետո սա արդեն երկրորդ նման արտահոսքն է: TEPCO-ն առայժմ չի հայտնում խափանման պատճառների մասին, սակայն ընկերության մասնգետներն արդեն հայտնաբերել են, որ արտահոսքի վայրում բարձրացել է ռադիացիայի մակարդակը՝ հասնելով 140 հազար բակերելի մեկ խոր. մետրում, որը հարյուր անգամ գերազանցում է նորման: Ընկերության մասնագետներն այժմ աշխատում են խնդիրը հաղթահարելու ուղղությամբ:










































