Հոկեյի ազգային լիգայի նախորդ խաղային օրվա ընթացքում տեղի են ունեցել 6 հանդիպումներ: Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»-ը և Վանկուվեր «Քենեքս»-ը հաղթանակներ տարան ապահովեցին իրենց տեղը փլեյ-օֆֆում: Սան Խոսե «Շարքս»-ը Կոլորադո «Էվելանշ»-ին պարտության մատնելուց հետո բարձրացավ «Հարավատլանտյան» գոտու առաջին հորիզոնական: Գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Ֆիլադելֆիա «Ֆլայերս» – Տամպա Բեյ «Լայթինգ»` 3:5,
Դեթրոյթ «Ռեդ Ուինգս» – Կոլոմբոս «Բլյու Ջաքեթս»` 7:2,
Վինիպեգ «Ջեթս» – Օտտավա «Սենաթորս»` 4:6,
Վանկուվեր «Քենեքս» – Լոս-Անջելես «Քինգզ»` 1:0,
Կալգարի «Ֆլեյմս» – Դալլաս «Սթարս»` 5:4,
Սան Խոսե «Շարքս» – Կոլորադո «Էվելանշ»` 5:1:
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքի վարկածով նախորդ խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչվել Դեթրոյթ «Ռեդ Ուինգս» – Կոլոմբոս «Բլյու Ջաքեթս» խաղը, իսկ լավագույն խաղացող է ճանաչվել Դեթրոյթ «Ռեդ Ուինգս»-ի շվեդ հարձակվող Հենրիկ Զետերբերգը, ով դարձել է 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:








































