ԱՄՆ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին ամերիկյան ԶԼՄ-ների կողմից հրապրակված՝ Բարաք Օբամայի և Դմիտրի Մեդվեդևի անձնական զրույցը Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ-ի շուրջ անվանել է «տագնապալի նորություն»:
«Ռուսատսանն անկասկած մեր թիվ 1 աշխարհաքաղաքական թշնամին է»,- ասել է Միթ Ռոմնին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Հանրապետական կուսակցության առաջատար ներկայացուցիչները քննադատել են ԱՄՆ նախագահին և նրան մեղադրել երկրի ազգային շահերին դավաճանելու մեջ այն բանից հետո, երբ ամերիկյան հեռուստաալիքները կադրեր ցուցադրեցին Օբամայի և Մեդվեդևի սեուլյան հանդիպումից, որում նրանք քննարկում էին Եվրոպայում ՀՀՊ տեղակայման հետ կապված հարցերը:
Օբամայի և Մեդվեդևի զրույցը լրագրողները պատահաբար են լսել, քանի որ բարձրախոսներից մեկն անջատված չի եղել:
«Սա իմ վերջին ընտրություններն են: Դրանցից հետո ես ավելի մեծ տարածություն կունենամ մանևրելու համար»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ դիմելով իր ռուսաստանցի գործընկերոջը: Դմիտրի Մեդվեդևն էլ դրան պատասխանել է. «Ես հասկանում եմ… Ես այս տեղեկությունը կփոխանցեմ Վլադիմիրին»:
«Ռուսաստանը մեր բարեկամը չէ: Այն փաստը, որ նախագահը (Օբաման) հույսեր է փայփայում տարածություն գտնել մանևրելու համար (ընտրություններից հետո), երբ նա հնարավորություն կստանա պաստախան չտալ ամերիկացի ժողովրդին Ռուսաստանին վերաբերող հարցերում, ինձ շատ է անհանգստացնում»,- ասել է Ռոմնին:
«ԱՄՆ-ը նախագահը պարզապես չի կարող ամերիկացի ժողովրդից թաքցնել իր իրական մտադրությունները ՀՀՊ համակարգի վերաբերյալ, ռազմական հզորությունը և Իսրայելի նկատմամաբ պարտավորությունները»,- ասել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետը:






































