Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում 60 վայրկյանում 2 միլիոն մարդ ինտերնետով պոռնո է դիտում: Այս մասին նշված է տեղեկատավական տեխնոլոգիաների և կապի խորհրդի պատրաստած զեկույցում:
Բացի այդ, մեկ րոպեում 11 միլիոն մարդ «չաթ» է անում, ուղարկվում է 168 միլիոն էլեկտրոնային նամակ, ավելի քան 6600 նկար է ներբեռնվում, բլոգներում տեղադրվում է 1500 գրություն, Facebook սոցցանցում թողնվում է 510,000 մեկնաբանություն:
Նշվում է, որ Թուրքիան աշխարհի ամենաշատ ինտերնետ օգտագործող երկրների թվում 6-րդն է:










































