ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը ժամանել է Պեկին, որտեղ այսօր հանդիպում կունենա Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի հետ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Անանը Պեկին է ժամանել Մոսկվայից, որտեղ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը լիակատար աջակցություն է հայտնել Անանի ծրագրին: Ծրագրով նախատեսվում է դադարեցնել կրակը ու թույլ տալ մարդասիրական կազմակերպություններին մուտք գործել երկիր և օգնություն ցուցաբերել տուժած բնակիչներին: Մեդվեդևի խոսքերով՝ Անանի կողմից գորրծադրվող ջանքերը, հնարավոր է, Սիրիայում քաղաքացիական պատերազմից խուսափելու վերջին հանրավորությունն են:
Հիշեցնենք. ավելի վաղ Ռուսաստանը և Չինաստանը վետո էին դրել ՄԱԿ-ի Անվտանգութան խորհրդում Սիրիայի դեմ երկու բանաձևերի ընդունման վրա: Այժմ Պեկինը և Մոսկվան չեն առարկում Քոֆի Անանի առաքելության դեմ:










































