Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանին պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել` կազմակերպված հանցավոր խմբում կավատությամբ զբաղվելու համար: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ Ստրոս Կանը հրաժարվել է այս մեղադրանքներից` հայտարարելով, որ այն կանայք, ովքեր մասնակցել են իր բիզնես-գործընկերների կողմից Լիլում, Վաշինգտոնում և Փարիզում կազմակերպված միջոցառումներին, իրականում մարմնավաճառներ չեն:
Ստրոս Կանը, որը համարվում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը, ստիպված է եղել հրաժարվել այդ մտքից` ԱՄՆ-ում և Ֆրանսիայում սկսված սկանդալների պատճառով:




































