Լոս Անջելեսում ձերբակալվել է վաղամեռիկ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ամուսինը` Բոբի Բրաունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հավելելով, որ նրան մեղադրում են մեքենան ոչ սթափ վիճակում վարելու մեջ:
Հայտնի չէ, թե արդյոք Բրաունն ազատվե՞լ է բանտից. հնարավոր է՝ նրա ազատման դիմաց գրավ վճարվի:
Սա առաջին դեպքը չէ, երբ «Գրեմմի»-ի մրցանակակրին մեղադրանք է առաջադրվում: Մի քանի անգամ Բրաունը ձերբակալվել էր Ուիթնի Հյուսթոնի դիմումների հիման վրա, որում երգչուհին իր ամուսնուն մեղադրել էր իր դեմ ֆիզիկական ուժ կիրառելու մեջ: Նրանք ամուսնացած են եղել 1992-2007թթ.-ը:










































