Sunday, 07 06 2026
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ

Ջրաշենցի դաժան մարդասպանը տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ (լուսանկարներ)

Երեկ՝ մարտի 26-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 23-ամյա Գևորգ Սարգսյանը: 

ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ Գ. Սարգսյանը Նուբարաշենի բանտ է տեղափոխվել Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Նշված դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք: 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդել էր նշված դատարանին, որպեսզի առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած Գևորգ Սարգսյանի նկատմամբ ընտրվի երկամսյա կալանք: Դատավորը դռնփակ դատական նիստն անելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը: 

News.armeniatv.com-ը հիշեցնում է, որ Գ. Սարգսյանը բերման էր ենթարկվել իր հարևանին՝ ազգությամբ եզդի, 74-ամյա թոշակառու Չինար Խուդոյանին առանձնակի դաժանությամբ սպանելու կասկածանքով: Մարդասպանը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել իր զոհի պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում: 

Սպանությունը կատարելուց հետո նա հափշտակել էր 74-ամյա զոհի ոսկյա ականջօղերն ու մատանին, ինչպես նաև «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը: Սպանելուց հետո ալիբի ստեղծելու նպատակով մահացածին մարմնի վրա թողել էր գրություն. «Էս քո տղու համար: Ինքը տարավ մեր փողերը: Ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»: Նման կերպով նա փորձել է շեղել ոստիկանությանը: Ջրաշենցիները Գ. Շամշյանին պատմել են, որ Սարգսյանների ընտանիքը մի քանի տարի առաջ է Կոտայքի մարզի Սոլակ գյուղից տեղափոխվել և բնակություն հաստատել Ջրաշեն գյուղում:

Տեղափոխվելու պատճառն, ըստ ջրաշենցիների, այն է, որ նրանց հորեղբայրը մի քանի տարի առաջ նման եղանակով սպանել է սոլակցի իր հարևանին և որպեսզի գյուղացիները վրեժխնդիր չլինեն, դուրս է եկել Սոլակից: Հարևանը նրան բռնացրել էր գյուղի եկեղեցուց գողություն կատարելու պահին: 

Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ հետքաբանական, մատնադրոշմային, ձեռագրաբանականմ դիակի դատաբժշկական և հոգեբուժական: 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում