Պակիստանի դատարանը, ինչպես սպասվում է, պաշտոնական մեղադրանք կառաջադրի Ուսամա Բեն Լադենի երեք այրիներին և նրա երկու չափահաս աղջիկներին:
Свобода ռադիոկայանը, հղում անելով կանանց փաստաբանին, հաղորդում է, որ դա տեղի կունենա ապրիլի 2-ին: Երկուշաբթի օրը կանայք ստացել են մեղադրական եզրակացության պատճենները: Առավելագույն պատժաչափը, որը կարող է սպառնալ մեղադրյալներին, հինգ տարվա ազատազրկումն է, նշում են դիտորդները:
Կանայք Պակիստանում ձերբակալված են անցած տարվա մայիսից` ամերիկյան հատուկ նշանակության ջոկատի կողմից «Ալ-Կաիդա»–ի առաջնորդի սպանությունից հետո: Բեն Լադենի երկու այրիները Սաուդյան Արաբիայից են, երրորդը` Եմենից:
Հիշեցնենք, որ Ուսամա Բեն Լադենը սպանվել էր 2011 թվականի մայսիի 2-ի գիշերը՝ Իսլամաբադի հեռավոր արվարձանում գտնվող իր թաքստոցում` գլխին ստացված կրակոցից: Բեն Լադենին թաղել են Արաբական ծովում: Ամերիկյան իշխանությունները որոշել էին նրան հողին չհանձնել, որպեսզի գերեզմանը ուխտատեղի չդառնա նրա հետնորդների համար:
Բեն Լադենի ոչնչացումից հետո պարզվել էր, որ նա ապրել է Պակիստանում՝ երեք կանանց և մի քանի երեխաների հետ: Բոլոր այդ անձինք Պակիստան էին ժամանել առանց անհրաժեշտ այցագրի և երկրում անօրինական էին գտնվում:







































