ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը ինքնաբացարկ է ներկայացրել և հանել է իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Ջոնիկ Աբրահամյանը մեծամասնականով ինքնաառաջադրվել էր Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքում:
Նույն ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է նաև Կարինե Պողոսյանին, ինչն էլ տարբեր խոսակցությունների տեղիք է տվել:











































