Մադրիդի «Ռեալ»-ի երկու ավագները` Իկեր Կասիլյասը և Սերխիո Ռամոսը, Իսպանիայի առաջնությոնա 29-րդ տուրում կայացած «Վիլյառեալ»-ի հետ հանդիպումից հետո կազմակերպել են գաղտնի ժողով, որին ներկա են եղել միայն ակումբի ֆուտբոլիստները, իսկ մարզչական շտաբը (այդ թվում և գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն) տեղյակ չի եղել հավաքի մասին:
Ժողովի ժամանակ ֆուտբոլիստները որոշում են կայացրել այլևս ոչ ոքի չմեղադրել «Ռեալ»-ի անհաջողությունների մեջ: Մոուրինյոն, իմանալով այդ ժողովի մասին, դժգոհել է:
Հիշեցնենք, որ «Վիլյառեալ»-ի հետ խաղում, որն ավարտվեց 1:1 հաշվով, հանդիպման գլխավոր մրցավար Պարադաս Ռոմերոն կարմիր քարտ ցույց տվեց «արքայական ակումբի» երեք ֆուտբոլիստի, ինչպես նաև մարզչական շտաբից Ռուի Ֆարիային և գլխավոր մարզիչ Ժոզե Մուրինյոյին, որից հետո պորտուգալացի մասնագետն իր ֆուտբոլիստներին արգելեց ներկայանալ մամլո ասուլիսներին։