Իսրայելի Քֆար Սավա քաղաքում մի տղամարդ կծել է ոստիկանական շանը,- հաղորդում է Ynetnews-ը: Միջադեպը տեղի է ունեցել մի քանի օր առաջ տեղի ոստիկանության բաժանմունքում, որտեղ տղամարդը, որի անունի չի նշվում, բերվել էր՝ իր կնոջ հետ շփվելու դատական որոշման խախտման համար:
Ըստ ոստիկանների՝ իրենք մոլեգնած իսրայելցուն բերման են ենթարկել նախկին կնոջ տանը վիճաբանություն սարքելուց հետո, որտեղ նա սպառնացել է նետվել պատուհանից և փորձել է հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա՝ զինված պտուտակահանով:
Եվ, քանի որ բերման ենթարկվելուց հետո էլ տղամարդը շարունակել է իր մոլեգնությունները՝ նրա վրա շուն են բաց թողել: Ծառայողական շանը հաջողվել է գետնին տապալել ձերբակավածին, սակայն նա չի ցանկացել տեղի տալ և կծոտել է կենդանուն, որից հետո շանն օգնություն է ցույց տվել անասնաբույժը: Թե որքան է վնասվել շունը, չի նշվում:
Շանը կծած տղամարդուն թողել են կալանքի տակ մինչ դատավարությանը նախորդող գործընթացների ավարտը,- տեղեկացնում է lenta.ru:









































