Գերմանիայի կառավարությունը շուրջ 500 հազար եվրո է վճարել նեոազգայնական «Ազգային-սոցիալիստական ընդհատակ» (NSU) խմբավորման զոհերի հարազատներին և նրա գործուեությունից տուժածներին: Այս մասին գրում է տեղի Neue Osnabruecker Zeitung թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի արդարադատության նախարարության հաշվետվությունը:
Խմբավորման անդամները իրենց գոյատևման ընթացքում իրականացրել են 10 սպանություն, մի քանի ահաբեկչություն, ավելի քան 10 բանկի կողոպուտ: Հիմնականում նրանք հարձակումներ էին գործում թուրք ներգաղթյալների վրա: Գերմանիայի իշխանությունները զոհերի հարազատներին վճարել են ավելի քան 311 հազար եվրո: Սպանվածների կողակիցները և երեխաները ստացել են 10 հազար եվրո փոխհատուցում, քույրերը և եղբայրները՝ 5000 եվրո: Ընտանիքներին նաև փոխհատուցվել հուղարկավորության ծախսերը: Քյոլնում իրականացված երեք ահաբեկչություններից տուժածներն ընդհանուր առմամբ ստացել են 140 հազար եվրո փոխհատուցում:
NSU խմբավորումը ձևավորվել է 1998 թ. Ուվե Մունդլոսի, Ուվե Բենհարդտի և Բեատա Չեպեի կողմից: Մունդլոսը և Բենհարդտը ինքնասպանություն գործեցին 2011 թ. նոյեմբերին, երբ խումբը բացահայտվեց: Մի քանի օր անց Չեպեն հանձնվեց ոտիկանությանը և այժմ գտնվում է կալանքի տակ: Այդ գործով ձերբակալվել է ևս 5 մարդ, որոնք կասկածվում են խմբի հետ համագործակցելու մեջ:










































