Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Բեյօղլու թաղամասում պայթյուն է որոտացել: Այն գրանցվել է երեկ՝ ժամը 22.00-ին: Պայթեցվել է ավտոմեքենայի տակ տեղադրված ձայնային ռումբը, ինչը խուճապ է առաջացրել մոտակայքում գտնվող մարդկանց շրջանում:
Նշվում է, որ պայթյունն իրականացրել են երկու անձինք, որոնք դրանից հետո դիմել են փախուստի: Թուրքական ոստիկանությունը աշխատանքներ է տանում նրանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:









































