Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 26-ին, ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:
ԼՂՀ նախագահը նշել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն բարձր մակարդակով՝ դա համարելով տոնական միջոցառումների պատշաճ անցկացման կարևոր նախապայմաններից մեկը:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










































