Միջուկային անվտանգության հարցերին նվիրված հաջորդ գագաթնաժողովը կարող է անցկացվել Նիդեռլանդներում 2014 թ.: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան, միջուկային անվտանգության գագաթնաժողովում ռուսական կողմի ներկայացուցիչ Գրիգորի Բերդեննիկովը:
«Դատելով բոլոր նշաններից և պայմանավորվածություններից` հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2014 թ. Նիդերլանդներում»,- ասել է Բերդեննիկովը լրագրողներին:
Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ այս հարցում վերջնական որոշումը կկայացվի մարտի 27-ին կայանալիք գագաթաժողովի առաջին նիստում:






































