Նախկին գյուղնախարար, ծնունդով կապանցի Գերասիմ Ալավերդյանը, հունվարյան տոների առիթով հանդիպելով կուսակիցների հետ, հորդորել է «չնեղվել ու չհուսահատվել»: Նա ասել է, որ ՕԵԿ-ը ճանապարհ ունի անցնելու, ու ինքը լծվելու է կուսակցաշինության աշխատանքին: Գ.Ալավերդյանը, ասում են, նաև հավաստիցրել է թիմակիցներին, որ ամեն ոք կաշխատի իր պաշտոնում, ու նորանշանակ նախարարը կադրային փոփոխություններ թերևս չի անի: Ի դեպ, ՕԵԿ անդամները նախկին գյուղնախարին հավաստիացրել են, որ հավատարիմ կմնան հարազատ կուսակցությանը: