Friday, 05 06 2026
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր

Թեղուտում հանքավայրի շահագործման դեպքում կսակավանան տեղանքի ջրային պաշարները. ջրաբան

Թեղուտում հանքավայրի շահագործման դեպքում կսակավանան ջրային պաշարները, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը`խոսելով Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի և դրա բացասական հետևանքների շուրջ:

Նա նշեց, որ Թեղուտում հանքավայրի շահագործման դեպքում կզրկվենք ջրագոյացման գոտուց, այսինքն` կպակասեն, կսակավանան Հայաստանի ջրային պաշարները, կխախտվի ջրային հաշվեկշիռը, որը մենք ունեցել ենք, իսկ եթե դա խախտվի, կխախտվի նաև ջրատնտեսական հաշվեկշիռը: Ջրաբանի խոսքով` երբ ունենանք սակավաջրություն, չենք կարողանա բավարարել բոլոր սպառողների պահանջները: Նա մտավախություն հայտնեց, որ կխախտվի ջրային հաշվեկշիռը, մակերևութային հոսքը կպակասի դրա հաշվին, քանի որ այդտեղ չի լինի ջրագոյացման գոտի:

Անդրադառնալով պոչամբարներին` նա ասաց, որ պոչամբարներից ներքև հոսող ջուրը, որը դուրս է գալիս, կվերցնեն, պարզված ջուրը կվերադարձնեն արտադրամաս, որպեսզի այդտեղ ջրի քիչ ծախս լինի: «Ես վախենում եմ, որ պոչամբարից կեղտաջրերը կթափվեն ստորգետնյա ջրավազան: Երբ մենք դատարկում ենք սարերի թեք լանջերը, երբ չկա մակերևութային հոսքը, այդ լանջերը ենթարկվում են քամու և ջրի էրոզիայի: Բերրի հողի շերտը ջրի, քամիների ազդեցությամբ սահում է ներքև, այսինքն` մերկացվում են ապարները, որոնք ծածկում են սարը: Ուստի մենք չենք կարողանա օգտագործել այդ տարածքները, որոնք հիմա օգտագործվում են ծառատունկ կատարելու, ցորեն ցանելու համար, մենք կզրկվենք մեր հողից և կարող ենք այդքանը մեր հողային բալանսից հանել»,- մեկնաբանեց Ք. Հովհաննիսյանը`հավելելով, որ բերրի հողը իջնելու է ներքև և Շնող գետով, որը Դեբեդի վտակն է, գնալու է Դեբեդ գետ`ավելացնելով պղտորությունը, որից կարող են բողոքներ լինել Վրաստանում:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին Վանաձորում տեղի էր ունեցել Թեղուտի նախագծի հանրային լսումները, որը կազմակերպվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից: Լսումներին մասնակցել են նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ: Ք. Հովհաննիսյանի փաստմամբ` քննարկումն անցել է լավ մթնոլորտում, և հույսեր կան, որ բնապահպանների հնչեցրած մտավախությունները անարձագանք չեն մնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում