Շվեյցարիայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերություններում Էական չի լինի: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը`խոսելով հայ-թուրքական հարաբերություններում Շվեյցարիայի հնարավոր միջնորդության շուրջ:
Թուրքագետը Շվեյցարիայի միջնորդությունը էական չհամարեց: Նա նշեց, որ էականն այն է, որ Հայաստանը և Թուրքիան պատրաստ լինեն այդ հարաբերություններին: «Հայաստանն առաջիկա մեկ տարին ընտրությունների մեջ է, բանակցությունների չի գնա, հասարակությունը ևս պատրաստ չէ, այնպես որ՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում համաձայնության հնարավորությունները հոռետեսական են»,- նշեց Ա. Շաքարյանը: Անդրադառնալով ԱՄՆ Սենատում ներկայացված նոր օրինագծին` հույս չհայտնեց, թե այն կընդունվի:




































