Մայամիում ընթացող «Մասթերս 1000» շարքի թենիսի տղամարդկանց մրցապայքարի 2-րդ շրջանում պայքարին միացան աշխարհի առաջին և երրորդ ռակետները: Մարկոս Բաղդատիսի նկատմամբ՝ 6:4 6:4 հաշվով հաղթանակի հասնելու համար Նովակ Ջոկովիչից պահանջվեց 2ժ 33ր ժամանակ: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 6:2, 7:6 (7:3) հաշվով հաղթանակի հասավ ամերիկացի Ռայան Հարիսոնի նկատմամբ:
Դել Պոտրո – Իվո Կարլովիչ՝ 7:5, 6:4,
Նիկոլաս Ալմագրո – Դանիել Գոֆին՝ 6:4, 6:2
Մերդի Ֆիշ – Ֆրենկ Դանցևիչ՝ 6:3, 7:6 (7:1),
Էնդի Ռոդիկ – Ժիլ Մյուլեր՝ 6:3, 6:2,
Դավիդ Ֆերրեր – Բերնարդ Տոմիչ՝ 6:4, 6:4,
Գայել Մոնֆիս – Սերգեյ Բուբկա՝ 6:4, 6:4:
Հիշեցնենք, որ 2-րդ շրջանի արգելքը հաղթահարել են նաև աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը և չորրորդ ռակետ Էնդի Մարեյը:






































