Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը Մեքսիկայում հանդիպել է թմրանյութերի զոհերի հետ. նախքան երկիր ժամանելը նա հայտարարություն էր արել թմրադեղերի «չարության» մասին:
Reuters-ի փոխանցմամբ՝ վերջին հինգ տարիների ընթացքում թմրանյութերի պատճառով իրականացված բռնություների ու հարձակումների պատճառով Մեքսիկայում սպանվել է ավելի քան 50000 մարդ: Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնեն այդ հարձակումներից տուժած 5 մարդու հրավիրել էր Հռոմի պապի հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ Բենեդիկտոսը իր եռօրյա այցելությունը Մեքսիկա սկսել էր ուրբաթ օրը: Հռոմում նա ասել էր, որ եկեղեցու պարտականությունն է «դիմակազերծել չարը»:








































