Մարտի 25-ին տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել էին Փհենյանի կենտրոնում` մասնակցելու ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի մահվան կապակցությամբ հայտարարված 100-օրյա սգի ավարտի միջոցառումներին: Այս մասին հայտնում է Agence France Presse-ը:
Կիմ Չեն Իրի որդին` Կիմ Չեն Ունը երկրի այլ բարձրաստիճան անձանց հետ մասնակցել է հորը նվիրված հոգեհանգստի արարողությանը: Ինչպես տեղեկացրել է Ռենհապ գործակալությունը հյուսիսկորեական առաջնորդն այցելել է Կիմսուսանյան Արևի արևի պալատ, որտեղ հանգչում են հոր` Կիմ Չեն Իրի և պապու` Կիմ Իր Սենի մարմինները:
Կիրակի օրը Հյուսիսային Կորեայում իջեցվել են ազգային դրոշները: Կեսօրին ամբողջ երկիրը երեք րոպե լռությամբ հարգել է Կիմ Չեն Իրի հիշատակը:
Կիմ Չեն Իրը, ով ԿԺԴՀ-ն ղեկավարել է 1994թ., մահացել է 2011թ. սեպտեմբերի 17-ին սրտի կաթվածից:






































