Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ կառույցը կուսակցությունների ներկայացրած համամասնական ընտրացուցակների ու փաստաթղթերի ամբողջականության ստուգման, ճշգրտման փուլում է:
«Փաստաթղթերը համադրվում են եղած ցուցակների հետ: Եթե դրանցում շտկվելու հնարավորություն ունեցող թերություններ հայտնաբերվեն, բնական է, որ ԿԸՀ-ն կկայացնի որոշում՝ դրանք ուղղելու համար տվյալ քաղաքական ուժին տալով 48 ժամ ժամանակ: Օրենսդրի մոտեցումն այնպիսին է, որ չպետք է կառչել նման դեպքերից և չպետք է միանգամից մերժել: Բայց ժամկետի խախտմամբ ներկայացված ճշգրտումները հիմք կդառնան, որպեսզի ԿԸՀ-ն չընդունի փաստաթղթերը»,- հիշեցրեց նա:
Մուկուչյանը տեղեկացրեց, որ որևէ կուսակցության ցուցակի հետ կապված ստուգման աշխատանքներն այս պահի դրությամբ չեն ավարտվել:








































