Դիլիջանի «Իմպուլս»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` այսօր Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտում «Իմպուլս»-ն ընկերական հանդիպում անցկացրեց Երևանի «Արարատ»-ի հետ և պարտվեց 0:1 հաշվով:
«Իմպուլս»-ն ուներ տարածքային և խաղային առավելություն, սակայն նպաստավոր դիրքերից մի քանի անգամ վրիպեցին Նորայր Գյոզալյանն ու Վահագն Այվազյանը, իսկ մրցակիցը գրեթե ամբողջ խաղի ընթացքում պաշտպանվում էր և դիմում արագ հակագրոհների:
56-րդ րոպեին «Իմպուլս»-ի պաշտպանների անհամաձայնեցված գործողությունների հետևանքով «Արարատ»-ի հարձակվող Կարեն Խաչատրյանը դարձավ այդ խաղի միակ գոլի հեղինակը:







































