Ուկրաինան կմասնակցի մայիսի 20-21–ը Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշչենկոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո:
Նախարարի խոսքերով՝ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ–ի ղեկավարն ուկրաինական կողմին տեղեկացրել է գագաթնաժողովում քննարկվելիք հիմնական թեմաների մասին:
Ինչպես տեղեկացրել է Գրիշչենկոն, կողմերը պայմանավորվել են հետագա համագործակցության մասին։









































