ԱՄՆ-ում սկսված գարունը չափազանց շոգ է. երկու շաբաթվա ընթացքում երկրի տարածքում գրանցվել է ջերմաստիճանի ավելի քան 7 հազար ռեկորդ: Այս տվյալները տարածվել են ուրբաթ ԱՄՆ-ի Կլիմայական տվյալների ազգային կենտրոնի կողմից, ըստ որի՝ տարվա այս եղանակի համար անբնական կլիմայական պայմանները երկրում կպահպանվեն ոչ մեկ օր:
Բարձր ջերմաստիճան է գրանցվել ոչ միայն օրվա ցերեկային ժամերին, այլ նաև գիշերները:
Ըստ մասնագետների՝ այս ֆենոմենն ապացուցում է այն թեորիան, որ ամեն տարի գարունն ավելի վաղ է գալու. այս տարի ձմեռը սովորականից երեք օր ավելի շուտ է ավարտվել:
Գարունն այս տարի ամենից շուտ եկել է ԱՄՆ Մոնտանա, Վաշինգտոն, Օրեգոն, Նևադա և Յուտա նահանգներում: Այստեղ առաջին բողբոջները հայտնվել են սովորականից 5 օր շուտ՝ մարտի 15-ին: Մարտի 22-ին Մանհեթենում գրանցվել է ռեկորդային՝ 26 աստիճան տաքություն:
Գիտնականները զգուշացնում են, որ եղանակի վաղաժամ տաքացումը վատ կանդրադառնա քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների առողջության վրա: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:





































