ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրներից 20-ը կրճատել են իրենց ռազմական բյուջեները` ի տարբերություն Ռուսաստանի ու Ասիայի երկրների, որտեղ ավելացվում է ռազմական բյուջեների ծավալը: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` ելույթ ունենալով «Մարշալի գերմանական հիմնադրամի» ֆորումում:
«Մեր պաշտպանական բյուջեները չունեն իմունիտետ ճգնաժամի ժամանակ: Իրականում, 2008-2011թթ. ՆԱՏՕ-ի 20 երկրները կրճատել են իրենց ռազմական բյուջեները»,- ընդգծել է նա:
«Այս տարի պատմության մեջ առաջին անգամ ռազմական ծախսերը ասիական պետություններում գերազանցել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների ծախսերը: Ռուսաստանը նույնպես մտադիր է կրկնապատկել իր ռազմական ծախսերը հաջորդ տասը տարում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Այս առնչությամբ Ռասմուսենը կոչ է արել դաշնակիցներին խաղադրույք կատարել «խելացի պաշտպանության վրա»` միրավորել հնարավորությունները համատեղ ռազմական տեխնիկայի ձեռքբերման ու նոր սերնդի զինատեսակներ գնելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:









































