Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Լուվրը, անցյալ տարի ամենաշատ այցելուներն է ունեցել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Art Newspaper թերթի անցկացրած հետազոտության համաձայն՝ 2011թ. Լուվր է այցելել շուրջ 8.9 մլն մարդ, ինչը մոտ 5 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Երկրորդ տեղում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն է, եռյակը եզրափակում է Լոնդոնի Բրիտանական թանգարանը:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լուվր (Փարիզ)
2. Մետրոպոլիտեն (Նյու Յորք)
3. Բրիտանական թանգարան (Լոնդոն)
4. Ազգային պատկերասրահ (Լոնդոն)
5. «Թեյդ Մոդեն» (Լոնդոն)
6. Ազգային պատկերասրահ (Վաշինգտոն)
7. Ազգային պալատ (Տայբեյ)
8. Պոմպիդու կենտրոն (Փարիզ)
9. Կորեայի ազգային թանգարան (Սեուլ)
10. դ՛Օրսէ թանգարան (Փարիզ)
Հարցումը ցույց է տվել, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, թանգարաններում այցելուների թիվն աճել է:










































